ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ասել է, որ որևէ կոնֆլիկտ չունի ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ.
-Ես Պլատինիի հետ կոնֆլիկտ չունեմ, պարզապես մեր կարծիքներն են տարբեր: Իմ կարծիքով Եվրո 2020-ը մի քանի երկրում անցկացնելու նրա մտահղացումը ճիշտ չէ: Բայց սա պարզապես իմ կարծիքն է:
Ես 2002-ի աշխարհի առաջնության կազմակերպմանն ակտիվորեն մասնակցել եմ: Գիտեմ, թե դա որքան բարդ է: Սակայն ՈՒԵՖԱ-ն առանձին ու անկախ կազմակերպություն է ու ազատ է ցանկացած որոշման մեջ: