Իտալական ԶԼՄ-ները Կավանիին մեղադրում են դավաճանության մեջ:
Sportmediaset-ի լրագրող, «Նապոլիի» երկրպագու Ռաֆայելե Աուրիեման հայտարարել է, որ թիմի առաջատար Էդինսոն Կավանին դավաճանել է կնոջը` Մարի Սոլեդադին, ով օրեր առաջ երկրորդ երեխան լույս աշխարհ բերեց: Լրագրողը վստահեցնում է, որ Կավանին կնոջը 22-ամյա ուսանողուհի Ստեֆանի Ֆումոյի հետ է դավաճանել: Ինֆորմացիա կա, որ ֆուտբոլիստի կինը դատի է պատրաստվում տալ ամուսնուն:
«Նապոլին» էլ իր հերթին պաշտոնական հայտարարություն է տարածել ու մեղադրել Sportmediaset-ին: Չի բացառվում նաև, որ ինֆորմացիայի տարածողը հենց ակումբից է, ով նման կերպ ցանկանում է նպաստել Կավանիի այլ ակումբ տեղափոխվելուն: