Մանչինի. Չեմպիոնի տիտղոսի համար մրցավազքն ավարտված է

Մանչինի. Չեմպիոնի տիտղոսի համար մրցավազքն ավարտված է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ իրենք չեն կարող շրջանցել «Մանչեսթեր Յունայթեդին», քանի որ 15 միավորի տարբերությամբ հետ են նրանցից.

-Չեմպիոնի տիտղոսի համար մրցավազքն ավարտված է, սակայն դա ոչինչ չի նշանակում, քանի որ մենք փորձելու ենք մեր լավագույն խաղը ցույց տալ:

Ցանկացած մեծ թիմ, թեկուզ ոչ տիտղոսի համար, բայց պետք է ձգտի լավ խաղալ և հաղթել բոլոր խաղերում: Սակայն մենք դեռ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ էլ ունենք: 

«Չելսին» և «Տոտենհեմը» քիչ են հետ մեզանից, դրա համար էլ պետք է աշխատել: 

Այո, ամեն ինչ ավարտված է: Մենք ցավում ենք, որ չենք հաղթի, բայց «Ման. Յունայթեդը» ուժեղ էր մեզանից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում