Բեքհեմ. Հնարավոր է` «Բարսելոնան» բոլոր ժամանակների ուժեղագույն թիմն է

Բեքհեմ. Հնարավոր է` «Բարսելոնան» բոլոր ժամանակների ուժեղագույն թիմն է

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» հետ դիմակայությանը:

-Դժվարին հանդիպում է լինելու: «Միլանին» պարտվելուց հետո շատերը սկսեցին խոսել, թե նրանք արդեն դուրս են մնացել: Սակայն, «Բարսելոնան» ոչ միայն հիանալի անհատ կատարողներ ունի, այլև ուժեղ է որպես թիմ: Հնարավոր է’ այն բոլոր ժամանակների ուժեղագույն թիմն է:

Սակայն մենք ունենք խաղացողներ ու մտածելակերպ և կարող ենք հաղթել: «ՊՍԺ»-ն մեծ ակումբ է ու փորձելու է առաջ ընթանալ Չեմպիոնների լիգայում,- ասել է Բեքհեմը:

Հիշեցնենք, որ Բեքհեմը չորս տարի շարունակ հանդես է եկել կատալոնական ակումբի հիմնական մրցակցի’ Մադրիդի «Ռեալի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում