«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղից առաջ ասել է, որ միշտ անկեղծ է եղել Կասիլյասի հետ.
-Կասիլյասը մարզումներին լավ է աշխատում: Նա պետք է շարունակի նույն ոգով և սպասի իր հնարավորությանը: Ես միշտ անկեղծ եմ եղել Իկերի հետ:
Նշենք, որ Կասիլյասը չի հայտավորվել առաջիկա խաղի համար: Նա թեև ապաքինվել է մարզվում է, սակայն դեռ դաշտ չի վերադարձել: