Յանգը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

Յանգը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգի վնասվածքն իրականում ավելի ծանր է, քան նախօրոք կանխատեսվում էր:

Հիշեցնենք’ անգլիացին կոճի վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (1:2), իսկ թիմի մարզումներից մեկի ընթացքում ավելի է խորացրել այն:

-Կարող եմ ասել, որ մենք երկար ժամանակով կորցրել ենք Յանգին: Ավելի վաղ մենք կարծում էինք, որ նա կվերականգնվի երկու-երեք շաբաթից, սակայն հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ ամեն ինչ ավելի լուրջ է; Նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը,- ասել է մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում