Վան Պերսին, Բեյլը, Ազարն ու Սուարեսը հավակնում են Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին

Վան Պերսին, Բեյլը, Ազարն ու Սուարեսը հավակնում են Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիան հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր հավակնում են երկրի տարվա լավագույն ֆուտբոլիստի ու լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակներին: Լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի համար կպայքարեն Գարեթ Բեյլը, Ռոբին վան Պերսին, Էդեն Ազարը, Լուիս Սուարեսը, Խուան Մատան ու Մայքլ Կարիկը, իսկ լավագույն երիտասարդ խաղացող կարող են դառնալ նույն Գարեթ Բեյլը, Էդեն Ազարը, ինչպես նաև Քրիստիան Բենտեկեն, Ռոմելու Լուկակուն, Դենի Ուելբեկը ու Ջեք Ուիլշերը:

Նշենք, որ նախորդ տարի մրցանակակիրներ են դարձել Ռոբին վան Պերսին ու Կայլ Ուոկերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում