Ռոսիցկին վնասվածքի պատճառով կարող է չխաղալ «Ֆուլհեմի» դեմ
19/04/2013 15:52

Նմանատիպ
«Արսենալի» չեխ կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ֆուլհեմի» դեմ լոնդոնյան փոքր դերբին: Այս մասին հայտնել է «կանոնիերների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
-Նա ծնկատակի ջլի վնասվածք ունի: Ռոսիցկին պետք է անհրաժեշտ թեստեր անցնի’ որոշելու համար’ կարող է արդյոք նա խաղալ: Նա լիովին պատրաստ չէր նաև «Էվերտոնի» հետ խաղին, ինչի պատճառով էլ մնաց պահեստայինների նստարանին,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Նշենք’ «Ֆուլհեմ» – «Արսենալ» հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում