Գազաև. Յուրա Մովսիսյանը արագ, անհատապես ուժեղ, արդյունավետ հարձակվող է
19/04/2013 16:03

Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում կայանալիք «ԲԿՄԱ»-«Սպարտակ» խաղից ունեցած սպասելիքների մասին Спорт-Экспресс-ի հետ զրույցում խոսել է Վալերի Գազաևը: Վերջինս անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղին.
-Մովսիսյանին լավագույնս բնութագրում են այսքան կարճ ժամանակահատվածում խփած 4 գոլերը: Նա ժամանակակից, արագ, անհատապես ուժեղ, արդյունավետ հարձակվող է: Կարող եմ շնորհավորել «Սպարտակին» նման ձեռքբերման համար: Վագներ Լավն` ընդդեմ Մովսիսյանի. մեզ երկու հիանալի ռմբարկուների մենամարտ է սպասվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում