Մոուրինյո. Վաղը Կասիլյասը կլինի պահեստայինների շարքում

Մոուրինյո. Վաղը Կասիլյասը կլինի պահեստայինների շարքում

«Ռեալի» գլխավոր մարզիչը «Բետիսի» հետ առաջիկա խաղից առաջ խոսել է իր ապագայի շուրջ պպտվող լուրերից և Իկեր Կասիլյասին չհատկացվող խաղաժամանակից:

-Ես չեմ կարող վստահաբար ասել, որ հաջորդ մրցաշրջանում կլինեմ «Ռեալում»: Այժմ ես հանգիստ կատարում եմ իմ աշխատանքը` մտածելով միայն թիմի հաջողությունների մասին: Հազար անգամ ասել եմ, որ մեր նպատակը Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելն է:

Ես դժբախտ չեմ «Ռեալում»: Աշխարհում չկա իդեալական ակումբ և իդեալական մարզիչ. միշտ էլ կգտնվեն ինչ-որ մարզիչներ` դա նորմալ է,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է Football Espana-ն:

Պորտուգալացին Կասիլյասի մասին ասել է.

-Վաղը Կասիլյասը կլինի պահեստայինների շարքում: Ես վստահում եմ Դիեգո Լոպեսին, թեպետ Իկերն էլ հիանալի մարզավիճակում է: Կարծում եմ` ապագայում անակնկալ չի լինի, եթե նա պաշտպանի «Ռեալի» դարպասը: Պարզապես հիասքանչ է, որ իմ տրամադրության տակ կան բարձրակարգ դարպասապահներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում