Ռոբինյոն որոշել է մնալ «Միլանում»

Ռոբինյոն որոշել է մնալ «Միլանում»

Բրազիլիացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ իրեն ամեն ինչ դուր է գալիս Միլանում և չի պատրաստվում տեղափոխվել այլ ակումբ:

-Ո՞վ է ասել` ես ամռանը տեղափոխվելու եմ Բրազիլիա: Անընդհատ նման խոսակցություններ եմ լսում, սակայն չեմ հասկանում` որտեղի՞ց են դրանք առաջանում: Հունվարին ես բարդ կացության մեջ էի, սակայն այդ ամենը հաղթահարեցի: 

Ես շատ երջանիկ եմ Միլանում և աստիճանաբար լավ մարզավիճակ եմ ձեռքբերում: Ցանկանում եմ մնալ «Սան-Սիրոյում»,-Ռոբինյոյի խոսքերը մեջբերել է La Gazzetta dello sport-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում