Ադեբայոր. Ես պրոֆեսիոնալ եմ, ում պետք չէ որևէ բան ապացուցել

Ադեբայոր. Ես պրոֆեսիոնալ եմ, ում պետք չէ որևէ բան ապացուցել

«Տոտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորն Անգլիայի առաջնության 34-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ հույս է հայտնել, որ մրցակիցը (որը ժամանակին իր թիմն էր) անկայուն և չկենտրոնացված խաղ կցուցադրի:

-Մենք պետք է պարզապես հավատանք մեր ուժերին: Ես խաղացել եմ «Սիթիում» և գիտեմ` երբ թիմում ամեն ինչ հարթ չէ, ֆուտբոլիստները հոգեբանորեն ընկճվում են: Միանգամից առաջանում են խնդիրներ խաղը գրագետ կառուցելու հետ կապված: Մենք պետք է օգտվենք դրանից և կիրակի հաղթանակ տոնենք: Ես պրոֆեսիոնալ եմ, ում պետք չէ որևէ բան ապացուցել այդ խաղում,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում