Հայ խուլ ըմբիշներն Իրանի միջազգային մրցաշարում 5 մեդալ են նվաճել
Կարդացեք նաև
Հայ խուլ ըմբիշները մեդալների հարուստ ավարով են վերադառնում Իրանում կայացած խուլերի ըմբշամարտի միջազգային մրցաշարից, որին մասնակցել են 7 պետությունների’ Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հունա-հռոմեական ոճում 84կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Նիկողոսյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Սարգսյանը՝ 3-րդ տեղը: Ազատ ոճայինների մրցաշարում 55կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը և Սարգիս Սարգսյանը գրավել են 3-րդ տեղը: 3-րդ տեղն է գրավել նաև 84կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը: Թիմային հաշվարկով նույնպես, թե հունա-հռոմեական և թե ազատ ոճային հայ ըմբիշները գրավել են 3-րդ տեղը:
Փաստենք, որ այս մրցաշարը լավ ստուգատես էր 2013թ. Բուլղարիայում կայանալիք ամառային օլիմպիադայից (սուրդլիմպիկ խաղեր) առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում