Քոուլը և Կեյհիլը ապաքինվել են վնասվածքներից
19/04/2013 18:47
Կարդացեք նաև
«Չելսիի» պաշտպանությունը կրկին առավել հուսալի կարող է դառնալ. Էշլի Քոուլը և Գարի Կեյհիլն ապաքինվել են վնասվածքներից և սկսել են մարզումները:
Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ վաղը երկու ֆուտբոլիստները վերջնական հետազոտության կենթարկվեն, որից հետո Ռաֆայել Բենիտեսը կիմանա` կկարողանա՞ն Կեյհիլը և Քոուլը մասնակցել «Լիվերպուլի» հետ առաջիկա հանդիպմանը:
Նշենք, որ Էշլի Քոուլն ազդրի վնասվածքի պատճառով չէր խաղում ապրիլի սկզբից, իսկ Գարի Կեյհիլը շարքից դուրս էր եկել դեռևս մարտի կեսերից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում