Բալոտելլիի պատիժը մեղմվել է

Բալոտելլիի պատիժը մեղմվել է

Թեպետ Մարիո Բալոտելլիի` Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակազրկման ժամկետները կրճատվել են, նա այնուամենայնիվ չի կարողանա մասնակցել «Յուվենտուսի» հետ խաղին:

Այսօր Մարիոյի որակազրկումը երեքից կրճատվել է երկու խաղով: Առաջին հանդիպումը ֆուտբոլիստն արդեն բաց է թողել` «Նապոլիի» դեմ, իսկ երկրորդը համընկնում է թուրինյան ակումբի հետ խաղին:

Այսպիսով, Մարիո Բալոտելլին խաղադաշտ կվերադառնա ապրիլի 28-ին` «Կատանիայի» դեմ հանդիպման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում