Պույոլը և Մասկերանոն բաց կթողնեն «Բարսելոնա»-«Բավարիա» խաղը
19/04/2013 22:47
Կարդացեք նաև
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Կարլես Պույոլն ու Խավիեր Մասկերոնոն վնասվածքի պատճառով չեն կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա» – «Բավարիա» խաղին:
-Պույոլը չի կարող խաղալ Մյունխենում ,և դեռ չգիտենք` կհասցնի՞ արդյոք վերականգնվել մինչև պատասխան հանդիպումը,-ասել է գլխավոր մարզչի օգնական Ժորդի Ռոուրան:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Բավարիա» խաղը կկայանա ապրիլի 23-ին Մյունխենում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում