Ֆրանսիացի Ռիշար Գասկեն հայտարարել է, որ չի մասնակցի Բարսելոնայի առաջնությանը, որը մեկնարկելու է ապրիլի 22-ին: Պատճառը հոգնածությունն է.
-Մրցաշրջանի առաջին կեսն ինձ համար շատ ծանրաբեռնված էր, դրա համար էլ հիմա շատ հոգնած եմ: Դա նկատելի էր նաև իմ վերջին խաղում: Զգում եմ, որ պետք է հանգստանամ և Մադրիդում կորտ վերադառնամ նոր լիցքերով: Ցավում եմ, բայց Բարսելոնայի մրցաշարը բաց թողնելն անհրաժեշտ քայլ էր: