«Չելսին» նշանառության տակ է առել Մարիո Գոմեսին
20/04/2013 13:09
Կարդացեք նաև
The Daily Mail պարբերականի տեղեկություններով, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը կհայտնվի Ժոզե Մոուրինյոյի կազմած տրանսֆերային թիրախների ցանկում: Հիշեցնենք’ պորտուգալացի մասնագետը մոտ է նոր մրցաշրջանից առաջ «Չելսի» վերադառնալուն:
Միևնույն ժամանակ, գերմանական գրանդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն պնդում է, որ խաղացողի հարցը կքննարկվի մրցաշրջանի վերջում, բայց այսպես թե այնպես պարզ է, որ Գոմեսը ոչ մի ակումբի համար էլ էժան գնում չի դառնա:
«Չելսին» կարող է ակնկալել, որ գերմանացի հարձակվողի տրանսֆերը կիրականացնի մոտ 23,5 մլն. եվրոյի օգնությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում