Ռոուրա. Մենք Վիլանովայի հետ չենք ցանկանում համեմատվել ուրիշների հետ

Ռոուրա. Մենք Վիլանովայի հետ չենք ցանկանում համեմատվել ուրիշների հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի օգնական Ժորդի Ռոուրան մեկնաբանել է ակումբի քարտուղար Տոնի Ֆրեյշայի խոսքերը, հաղորդում է իսպանական մամուլը:

Ֆրեյշան, մասնավորապես, նշել էր, որ Վիլանովան հաղթում է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ բոլոր համեմատություններում:

-Մենք չենք աշխատում նրա համար, որպեսզի մեզ համեմատեն ուրիշների հետ: Յուրաքանչյուրն ասում է այն, ինչ ցանկանում է, բայց ես չեմ կարծում, թե Ֆրեյշան իր խոսքերով ցանկացել է նսեմացնել նախորդ մարզչական շտաբի աշխատանքը: Իհարկե, մենք նույնպես դրա մասն ենք կազմել: Չեմ կարծում, թե Ֆրեյշան հենց այդ է ի նկատի ունեցել,- ասել է Ռոուրան:

Հիշեցնենք’ Տիտո Վիլանովան արդեն երկու անգամ ծանր վիրահատությունների է ենթարկվել, սակայն այժմ իրեն լավ է զգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում