«Մանչեսթեր Սիթին» միացել է «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի համար պայքարին, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «ՊՍԺ»-ն ու «Բավարիան»:
«Քաղաքայինները» մոտ են նրան, որ անձնական պայմանագրի հարցում համաձայնության գան ուրուգվայցու հետ, իսկ նրան առաջարկվել է տարեկան 13,3 մլն. ֆունտ աշխատավարձ (շաբաթական 256 հազար), հաղորդում է Daily Mail-ը:
Այսպիսի դեպքում Կավանին կդառնա Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը ու կգերազանցի իր ապագա խաղընկեր Կառլոս Տևեսին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին, ովքեր շաբաթական 250 հազար ֆունտ են վաստակում:
Կավանիի տրանսֆերային արժեքը ներկայիս գնահատվում է 52 մլն. ֆունտ, սակայն Անգլիայի չեմպիոնը, ըստ աղբյուրի տեղեկությունների, պատրաստվում է նվազեցնել այդ գինը: