Ավելի վաղ հայտնել էինք, որ ամռանը Մարիո Գյոտցեն կտեղափոխվի «Բավարիա»: Բունդեսլիգայում Գյոտցեի տրանսֆերը ամենաարժեքավորներից է համարվում: Առաջին տեղում Խավի Մարտինեսն է, ում տրանսֆերն անցյալ ամառ արժեցավ 40 մլն եվրո:
Մինչև Գյոտցեն գերմանացի ֆուտբոլիստների շրջանում ամենաթանկ տրանսֆերը եղել է Մարիո Գոմեսինը`30 մլն եվրո: Երկրորդ տեղում է Գյոտցեն` 37 մլն եվրո, իսկ երրորդ տեղում` Մանուել Նոյերը`22 մլն եվրո: