Վան Պերսի. «Ման. Յունայթեդը» ցանկանում է չեմպիոն լինել ամեն տարի

Վան Պերսի. «Ման. Յունայթեդը» ցանկանում է չեմպիոն լինել ամեն տարի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին իր թիմի հետ Անգլիայի չեմպիոն հռչակվելուց հետո անգլիական ԶԼՄ-ների հետ զրույցում պատմել է առաջիկա նպատակների մասին:

-Այսօրվանից պետք է մտածել նոր «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, մենք ցանկանում ենք չեմպիոն լինել ամեն տարի: Ուզում ենք հաղթել շատ մրցանակներ ու շատ հաղթանակներ տոնել: Դա վերաբերում է նաև ինձ: Ցանկանում եմ նորից հաղթել ազգային առաջնությունը: Ուզում եմ նվաճել Չեմպիոնների լիգան, Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը… Իմ նպատակը բոլոր մրցաշարերում հաղթող հռչակվելն է,- ասել է հոլանդացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում