Դորտմունդի «Բորուսսիան» որոշեց ետ չմնալ «Բավարիայից». եթե երեկ մյունխենյան ակումբը ջախջախիչ հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ, ապա այսօր դորտմունդցիներն իրենց խաղը թելադրեցին Մադրիդի «Ռեալին»:
«Բորուսսիա»-«Ռեալ» հանդիպման հաշիվը բացվեց արդեն 8-րդ րոպեին. Ռոբերտ Լևանդովսկին, ով ֆուտբոլային երեկոյի հերոսն էր, խփեց իր և իր թիմի առաջին գոլը: Խաղակեսի վերջնամասում Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն ամեն ինչ դեռ առջևում էր….
50-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հաշիվը դարձրեց 2:1, 55-ին` 3:1, իսկ արդեն 66-րդ րոպեին անվրեպ իրացրեց Դիեգո Լոպեսի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը` ձևակերպելով պոկեր:
Վերջնական հաշիվը` 4:1, և «Բորուսսիան» եզրափակչում խաղալու շատ մեծ հայտ է ներկայացնում: