16.1 C
Yerevan

Վարդան Մինասյան. Հավաքականը կարող է պարտվել կամ հաղթել. կարևորը մթնոլորտն է

Նմանատիպ

Մեսսին հեռանում է Եվրոպայից

«Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո Լիոնել Մեսսին որոշել է...

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

Բենզեման՝ Ալ Իթիհադի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման պայմանագիր է ստորագրել...

«Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը` Մալթայի հետ խաղին ընդառաջ, պատասխանեց լրագրողների հարցերին: 

Եթե Չեխիայի հետ խաղից հետո Վարդան Մինասյանն ասում էր, որ հավաքականի առջև Բրազիլիա գնալու խնդիր չկա դրված, ապա այսօր մարզիչը շեշտեց` ցանկացած խաղում անհրաժեշտ է հաղթել.

-Մեր խնդիրը ցանկացած խաղում հաղթելն է: Եթե բոլոր խաղերում հաղթենք, ապա Աշխարհի առաջնությաննը կմասնակցենք: Մենք չենք մտածում կոնկրետ այս խաղում հաղթելու մասին, ցանկացած թիմի հետ էլ ուզում ենք հաղթել՝ կապ չունի մրցակիցը ուժեղ է, թե ոչ: Հավաքականը կարող է հաղթել կամ պարտվել. ինձ համար կարևորը մթնոլորտն է: Հավաքականում անառողջ մթնոլորտ չկա: Չգիտեմ` Հենրիխ Մխիթարյանն ինչու է նման հայտարարություն արել, գուցե լրատվամիջոցներն են ուռճացրել,-մարզչի խոսքերը մեջբերում է Allsport.am-ի թղթակիցը:

Վարդան Մինասյանը նշեց, որ մի փոքր վնասվածք ունի Կառլեն Մկրտչյանը, սակայն հույս կա, որ նա կկարողանա խաղալ վաղը, իսկ Նորայր Ասլանյանի մասին ասաց.

-Նորայր Ասլանյանը պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է, սակայն հիմնական կազմում դեռևս չի լինի:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մեսսին հեռանում է Եվրոպայից

«Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո Լիոնել Մեսսին որոշել է...

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

Բենզեման՝ Ալ Իթիհադի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման պայմանագիր է ստորագրել...