1.1 C
Yerevan

«Հայփոստ»-ում մեկնարկել է նոր ծրագրային ապահովման տեղադրումը

Նմանատիպ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի...

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

Լոնդոնի ֆոնդային բորսայի AIM շուկայում ընդգրկված «Էսչեր Գրուփ» ընկերությունը (Escher Group) տեղեկացնում է, որ վերջերս Էսչերը շահել է ԱՄՆ-ի փոստի հայտարարած 50 միլիոն դոլար արժողությամբ մրցույթը, որով ընկերությունն իր «Riposte» ծրագրային ապահովումը կներդնի աշխարհի խոշորագույն փոստային օպերատոր ԱՄՆ-ի փոստային ցանցում (USPS).

Հատանշական է, որ «Էսչեր Գրուփ»-ն իր հայտարարության մեջ նշում է, որ ԱՄՆ-ի փոստի հետ պայմանագիրը «հաջորդում է դեկտեմբերին Հայաստանի փոստային կապի օպերատոր «Հայփոստ»-ի և հունվարին Սաուդյան փոստի հետ կնքված պայմանագրերին»:

Էսչերի ներկայացուցիչները և արգենտինացի և հայ մասնագետների խումբը ներկայումս իրականացնում են Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի ցանցում «Ripost Essential» ծրագրային ապահովման տեղադրումը:

Այս առիթով փետրվարի վերջին համատեղ հանդիպում տեղի ունեցավ «Էսչեր Գրուփ»-ի Ծրագրի ղեկավար Բիժու Ջորջի և Հայփոստի ներկայացուցիչներ` «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի, Զարգացման ծրագրի ղեկավար Ֆաբիան Օտերոյի և այլոց միջև:

Այս բեկումնային տեխնոլոգիայի կիրառումն ամբողջովին կփոխի Երևանից մինչև Հայաստանի ամենահեռավոր գյուղերը ձգվող փոստային ցանցի արդյունավետության մասին պատկերացումները:

Հիշեցնենք, որ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի և «Էսչեր Գրուփ»-ի միջև կնքված 1.5 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն` 2012թ-ի ընթացքում Էսչերը իր «Riposte Essential» ծրագրային ապահովումը կներդնի «Հայփոստ»-ի ամբողջ փոստային ցանցում:

spot_imgspot_img