«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան կարող է աշխատավարձի բարձրացման առաջարկ ստանալ:
Այն դեպքում, եթե 31-ամյա ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում մնա կատալոնական ակումբում, նրա տարեկան աշխատավարձը 7,5 մլն.-ից կաճի 11 մլն. եվրոյի, հաղորդում է Marca-ն:
Դրանք, ըստ պարբերականի տեղեկությունների, Վիլյայի չորսամյա պայմանագրի պայմաններն են, իսկ համաձայնագրի ժամկետը կսպառվի 2014 թվականին:
Եթե հարձակվողը չցանկանա մնալ «Բարսելոնայում», ապա «կապտանռնագույնները» նրան կվաճառեն 15 մլն. եվրոյի դիմաց: Հիշեցնենք’ Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին ցանկանում են գնել «Արսենալը», «Լիվերպուլը» ու «Տոտենհեմը»: