Ֆիգու. Զիդանը կարող է դառնալ «Ռեալի» մարզիչը

Ֆիգու. Զիդանը կարող է դառնալ «Ռեալի» մարզիչը

«Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն խոսել է այն մասին, թե արդյոք Կարլո Անչելոտին կամ Զինեդին Զիդանը կկարողանան փոխարինել Ժոզե Մոուրինյոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:

-Անչելոտիին շատ լավ չգիտեմ: Դժվար է խոսել մի մարդու մասին, ում հետ երբեք չեմ աշխատել: Սակայն նրա արդյունքներից դատելով` լավ մարզիչ է: Անչելոտին փորձ ունի և տիտղոսներ է նվաճում:

Իսկ ինչ վերաբերում է Զիդանին, ապա նա իմ ընկերն է, սակայն սա ակումբի հարցն է: Ոչինչ չեմ կարող ասել: Ամեն դեպքում` Զիդանը կարող է անել դա, ինչու՞ չդառնալ մարզիչ,-ասել է Ֆիգուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում