Վիլանովան նորից պնդում է` գնել Տիագու Սիլվային
23/06/2013 13:38
Կարդացեք նաև
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան շարունակում է նոր կենտրոնական պաշտպանի որոնումները, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Կատալոնացիների մարզիչը շատ է ցանկանում իր թիմում տեսնել «ՊՍԺ»-ի ավագ Տիագու Սիլվային:
Նա ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ եթե ձեռք բերեն բրազիլացի ֆուտբոլիստին, ապա թիմին այլևս նոր խաղացողներ պետք չեն լինի: Վիլանովան կարծում է, որ Նեյմարի ու Տիագու Սիլվայի ձեռքբերումները ամբողջովին կլուծեն նոր մրցաշրջանից առաջ թիմի համալրման հարցը: Նա հասկանում է, որ փարիզյան ակումբի ֆուտբոլիստին գնելը շատ բարդ խնդիր է, սակայն շարունակում է պնդել հենց նրա թեկնածությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում