«Միկան» Եվրոպա լիգայում առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի դաշտում

«Միկան» Եվրոպա լիգայում առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի դաշտում

Հունիսի 24-ին տեղի ունեցած Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության վիճակահանությունից հետո, որտեղ «Միկայի» որպես մրցակից բաժին հասավ Չեռնոգորիայի «Ռուդարը» ճշգրտումներ մտցվեցին նաեւ հանդիպումների ժամանակացույցում:

«Միկան» առաջին հանդիպումը հուլիսի 4-ին կանցկացնի Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի «Քաղաքային» մարզադաշտում, իսկ ահա պատասխան խաղը, որը նախատեսված էր հուլիսի 11-ին, կկայանա երկու օր շուտ’ հուլիսի 9-ին: ՈՒԵՖԱ-ն հաշվի է առել այն հանգամանքը, որ հուլիսի 11-ին Երեւանում «Փյունիկը» նույնպես Եվրալիգայի խաղարկության հանդիպում է անցկացնելու եւ ստիպված փոխել է երեւանյան հանդիպումներից մեկի օրը:

«Միկան» «Ռուդարին» կընդունի սեփական մարզադաշտում հուլիսի 9-ին: Հանդիպումը կսկսի ժամը 18:00-ին: Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում