Ջիբրիլ Սիսսեն կարող է դառնալ Արաս Օզբիլիսի թիմակիցը

Ջիբրիլ Սիսսեն կարող է դառնալ Արաս Օզբիլիսի թիմակիցը

Նոր մրցաշրջանում «Կուբանի» նորեկը կարող է դառնալ ֆրանսիացի հայտնի հարձակվող Ջիբրիլ Սիսսեն: Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը օգոստոսին կդառնա 32 տարեկան, իսկ նրա վերջին ակումբը քաթարական «Ալ-Գարաֆան» էր, որի կազմում վարձավճարով անցկացրեց վեց ամիս: Սիսսեի իրավունքները պատկանում են անգլիական «ՔՊՌ»-ին:

Եթե բանակցությունները հաջող ընթանան, հարձակվողը կրասնոդարյան ակումբում կարող է հայտնվել ազատ գործակալի կարգավիճակում: Սիսսեի պայմանագիրը լոնդոնցիների հետ գործում է մինչև 2014 թվականը, սակայն կողմերն արդեն պայմանավորվել են դրա լուծարման առիթով:

«Կուբանն» ու ֆուտբոլիստը վերջնական որոշում պետք է կայացնեն մինչև հուլիսի 10-ը, երբ կրասնոդարցիները կավարտեն Ավստրիայում իրենց ուսումնամարզական հավաքը: Հիշեցնենք’ այս ակումբում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում