Ռոնալդու. Նեյմարը «Բարսելոնայու՞մ». դա ինձ չի հուզում

Ռոնալդու. Նեյմարը «Բարսելոնայու՞մ». դա ինձ չի հուզում

Մադրիդի «Ռեալի» առաջատարին չի հուզում սկզբունքային հակառակորդ «Բարսելոնայի» վարած տրանսֆերային քաղաքականությունը: Հաղորդում է կատալոնական Sport.es-ը:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոնալդուն չի ցանկացել անդրադառնալ Նեյմարի` «Բարսելոնա» տեղափոխությանը:

-Նեյմարը «Բարսելոնայու՞մ»: Ինձ չի հուզում, երբ «Բարսելոնան» պայմանագրեր է ստորագրում մեկ, երկու կամ երեք ֆուտոլիստների հետ: Նրանք մեծ ակումբ ունեն, սակայն ինձ համար մեծագույնը «Ռեալն» է: Նրանից բացի ինձ ոչինչ չի հուզում,-ասել է Ռոնալդուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում