Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Բելգիայի ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` ս.թ. մարտի 13-ին Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասնյակից ավելի երեխաներ և նրանց ուղեկցող անձինք.
«Խորապես ցնցված այս ողբերգությունից` անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին և զորակցություն` այս անդառնալի կորուստը սգացող բոլոր վշտահար սրտերին»,-ասված է Նախագահի հեռագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում