Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Տուվալուի միջև

2012 թ. մարտի 16-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի ու Տուվալուի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Ֆալեմա Պիտան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցչության շենքում ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմ հարաբերությունները եւ խթանել երկու երկրների համագործակցությունը ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

Տեղեկանք. Տուվալուն գտնվում է Ավստրալիայի եւ Հավայան կղզիների միջանկյալ տարածքում, ութ կղզիների վրա զբաղեցնում է 26 հազար ք/կմ մակերես Երկրի բնակչության 98% քրիստոնյաներ են: Տուվալոււն իր անկախությունը ձեռք է բերել 1978թ. իսկ ՄԱԿ-ին անդամակցել է 2001թ.:

Հետևեք մեզ նաև Telegram-ում