ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Դավիթ Կարապետյանն, սեփական դիմումի համաձայն, ազատվել է մամուլի քարտուղարի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն, Դ. Կարապետյանը նշանակվել էԱզգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական: Այս լուրը հաստատել է նաև ինքը՝ Դավիթ Կարապետյանը:
Նշենք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի, ՊՆ նախկին մամուլի խոսնակը ներկայացված կլինի նաև «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակում: