Մոնրեալում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտում» պիեսի պրեմիերան (տեսանյութ)

Մարտի 16-ին ՀՀ դեսպանության աջակցությամբ՝ Մոնրեալի ՄքԳիլ համալսարանի ՄքԿորդ թանգարանի թատրոնում մեկնարկեց «Ժխտում» (State of Denial) պիեսի պրեմիերան, որը ցուցադրվելու է մինչեւ 2012թ. ապրիլի 1-ը, շաբաթը հինգ օր:

 Պիեսի հեղինակն է Ռաուլ Վարման: Ներկայացումը պատմում է Ցեղասպանությունից հետո Թուրքիայում առ այսօր բնակվող հայերի՝ ինքնության համար պայքարի մասին:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից, բեմադրությանը ներկա էր ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, որը ողջույնի խոսքով դիմեց հանդիսատեսին, ինչպես նաեւ իր խորին երախտագիտությունը հայտնեց բեմադրության կազմակերպիչներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում