5.1 C
Yerevan

ԱՄՆ Սենատը կրկին քննելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Նմանատիպ

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից ընտրված սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և Իլինոյս նահանգից ընտրված սենատոր, հանրապետական Մարկ Քըրքը երեկ ԱՄՆ Սենատ են պաշտոնապես ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող նոր բանաձև: Այս մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի տարածված մամուլի հաղորդագրության մեջ:
Աղբյուրի համաձայն՝ օրինագծի համահեղինակներ են հանդես եկել սենատորներ Բարբարա Բոքսերը (դեմոկրատ – Կալիֆորնիա), Մայքլ Բենեթը (դեմոկրատ – Կոլորադո), Դայան Ֆայնստայնը (դեմոկրատ – Կալիֆորնիա), Կարլ Լևինը (դեմոկրատ – Միչիգան), Ջոսեֆ Լիբերմանը (անկախ – Կոնեկտիկուտ), Ջեք Ռիդը (դեմոկրատ – Ռոդ Այլենդ) և Շելդոն Ուայթհաուսը (դեմոկրատ – Ռոդ Այլենդ), ինչպես նաև Դեմոկրատական քաղաքականության հանձնաժողովի նախագահ, սենատոր Չարլզ Շումերը (դեմոկրատ – Նյու Յորք)։
«Ժամանակն է, որպեսզի Միացյալ Նահանգները միանան Օսմանյան կայսրության կողմից 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացված գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչած 19 պետություններին, որոնց թվում են Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան և Եվրոպական Միությունը:
Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը դարձել էր Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի մշակման համար հիմք դարձած իրադարձություններից մեկը: Միայն անցյալում կատարված հանցագործությունները ճշտորեն ճանաչելու միջոցով կարող ենք օրինական եղանակով առաջ շարժվելու և ապագայում մարդկության դեմ ուղղված նման հանցագործությունները կանխելու հույս ունենալ», – նշել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի հեղինակ, ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը:
«Հայոց Ցեղասպանությունը ունի փաստագրական լավ հիմք ու պաշտոնապես ճանաչվել է ՆԱՏՕ անդամ 11 դաշնակիցների ու Եվրամիության կողմից։ Այս բանաձևը հստակ բնութագրում է 1915-1923թթ. դեպքերը որպես ցեղասպանություն, հարգում է զոհերի հիշատակն ու ուժեղացնում Ամերիկայի բարոյական առաջնորդությունը մարդու իրավունքների ու համայն աշխարհում զանգվածային գազանությունների կանխման գործընթացում», – հայտարարել է սենատոր Քըրքի մամլո խոսնակը։
«Մենք ողջունում ենք սենատորներ Մենենդեսի և Քըրքի՝ մարդու իրավունքների տեսանկյունից այս կարևոր օրինագծի ներկայացումը։ Մենք նաև գնահատում ենք այն սենատորների աջակցությունն, ովքեր միացել են որպես համահեղինակներ։ Մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ներգրավելու բանաձևի նոր աջակիցներ ու համոզելու խելամիտ ժամկետներում դրա ընդունումը», – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
Բանաձևի ընդունման առաջին քայլը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է, որտեղ սենատոր Մենենդեսը ենթահանձնաժողովի նախագահ է։ Հանձնաժողովի նախագահն է սենատոր Ջոն Քերրին (դեմոկրատ – Մասաչուսեթս), ով ԱՄՆ-ի կողմի Հայոց Ցեղասպանության ճանաչման վաղեմի աջակիցներից է։
Սենատի նոր բանաձևը նման է Ներկայացուցիչների պալատի բանաձևին ու ավելացնում է հանգուցային նյութեր 1951թ. Արդարադատության միջազգային դատարանում Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից ներկայացված թղթապանակից։ Մասնավորապես, փաստաթուղթը ընդգծել է այն փաստը, որ «հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածումը, թուրքերի կողմից հայերի ջարդերը, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների ու լեհերի ոչնչացումը ցեղասպանություն հանցագործության ակնառու օրինակներ են»։
spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...