Երևանում կկայանա «Ասորիների ցեղասպանությունը և դրա հետևանքները ժամանակակից աշխարհում» թեմայով գիտաժողով

2012 թ.-ի ապրիլի 23-24-ը Երևանում կկայանա Միջազգային գիտաժողով «Ասորիների ցեղասպանությունը (1914-1923) և դրա հետևանքները ժամանակակից աշխարհում» թեմայով: Այս մասին հաղորդում է «Stopxenophobia.org» կայքը:

Գիտաժողովի կազմակերպիչներն են «Ասորեստան» համաշխարհային մշակութային և գիտա-հետազոտական կենտրոնը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Կազմակերպիչները բոլոր ցանկացողներին հրավիրում են մասնակցելու գիտաժողովին: Հայաստան ժամանելու համար թույլտվություն ստանալու անհրաժեշտության դեպքում կարելի է կապնվել կազմակերպիչների հետ հետևյալ կոնտակտներով՝ [email protected][email protected][email protected], (+374) 91 432961(+7) 929 9180080: Մասնակցության հետ կապված այլ մանրամասներ կարող եք գտնել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում