Դեմկուսը նույնպես հրապարակել է իր համամասնական ցուցակը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը տարածել է Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին իրենց կուսակցությունից համամասնական ընտրակարգով առաջադրվող առաջին տասնհինգ թեկնածուների անունները:

1. Սարգսյան Արամ Գասպարի -Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ

2. Աղալովյան Լենսեր Աբգարի – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

3. Հովսեփյան Արմեն Ամիրխանի – ՀՀ ԳԱԱ ակադեմիա, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

4. Եփրեմյան Ռոբերտ Սուրենի – Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ, ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ

5. Գասպարյան Իրինա Կոնստանտինովնա – Հայաստանի ասորական ֆեդերացիայի նախագահ, Երևանի Պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս

6. Ղևոնդյան Ժասմենա Գեորգիի – «Ներուժ» ՀԿ նախագահ

7. Մարտիրոսյան Ջուլիետա Ժորայի – «Ավանգարդ» թերթի գլխ.խմբագիր

8. Ազիզյան Լյուդմիլա Ղահրամանի – Քաղաքակրթությունների երկխոսություն Ազգային կենտրոն, ՀԿ Խորհրդի նախագահի տեղակալ

9. Երանոսյան Վարդան Սիմոնի – Երևանի Մետրոպոլիտենի մեքենավար

10. Ավագյան Արևշատ Խոսրովի – Մշակույթի հայկական հիմնադրամ ՀԿ նախագահ

11. Գյուրջյան Արամ Սմբատի – Երևանի Պետական մանկավարժական համալսարանի դասախոս, հոգ.գիտ.թեկ.

12. Հունանյան Սամվել Աթանեսի – Գյումրիի N 20 հիմնական դպրոցի փոխտնօրեն

13. Մովսիսյան Սուրեն Լյովայի – Տարածաշրջանային հետազոտությունների և խորհրդատվական խումբ ՀԿ գործադիր տնօրեն

14. Սեդրակյան Ռուբեն Լևոնի – Քաղաքագետ,բժշկական գիտ.թեկնածու

15. Բախշյան Ռուբեն Քաջիկի- Հայաստանի Դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայության ղեկավար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում