Եգիպտոսում ՀՀ դեսպանը Ալեքսանդրիայի նահանգապետին հրավիրել է Հայ գրատպության 500-ամյակի տոնակատարություններին

2012 թ. մարտի 21-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի նահանգապետ դոկտոր Օսամա էլ-Ֆուլիի հետ:

Արտաքին գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները, կարևորվել է Ալեքսանդրիայի և Հայաստանի քաղաքների միջև  անմիջական շփումների հաստատումը: Դեսպան Մելքոնյանը նահանգապետին տեղեկացրել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի 2012թ համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ սպասվող տոնակատարությունների մասին և փոխանցել համակարգող հանձնախմբի հրավերը՝ ս.թ. ապրիլին ներկա գտնվելու բացման հանդիսավոր արարողությանը:

Նահանգապետ Էլ-Ֆուլին շնորհավորել է Երևանը` 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ` հիշելով, որ այդ նույն տիտղոսն Ալեքսանդրիան կրել է 2002թ.: Նա նաև առանձնահատուկ ընդգծել է Ալեքսանդրիայի հայ համայնքի դերն ու նշանակալից ներդրումը` քաղաքի յուրահատուկ մշակութային դիմագծի պահպանման և զարգացման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում