Հայաստանը և Ռումինիան կարևորել են դարավոր մշակութային ժառանգության պահպանումը

Մարտի 22-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի մշակույթի և ազգային ժառանգության նախարար, կառավարող կոալիցիայի անդամ «UDMR» կուսակցության նախագահ Կելեմեն Հունորի հետ:

Ւնչպես հայտնում են ԱԳՆ մամլո գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Երևանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողության կապակցությամբ Կելեմեն Հունորի` Հայաստան այցի նախապատրաստմանն առնչվող հարցերը:

Զրույցի ժամանակ երկուստեք կարեւորվեց դարերի ընթացքում կուտակված համատեղ մշակութային ժառանգության ուսումնասիրումը, պահպանումը եւ ներկայացումը` որպես Եվրոպայում մշակութային բազմազանության եւ հանդուրժողականության լավագույն օրինակներից մեկը:

Կողմերն անդրադարձան նաև երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանն առնչվող հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում