«Մանչեսթեր Յունայթեդ»-«Կրիստալ Պելաս» հանդիպումով մեկնարկեց Անգլիայի առաջնության չորրորդ տուրը:
Նախորդ մրցաշրջանի չեմպիոնները հաղթեցին 2:0 հաշվով. 45-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով հաշիվը բացեց Ռոբին վան Պերսին, իսկ 81-ին կրկնապատկեց վնասվածքից նոր ապաքինված Ուեյն Ռունին: Այս հանդիպումից հետո «կարմիր սատանաներն» ունեն 7 միավոր, իսկ «Կրիստալ Պելասը» մնաց 3-ով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Կրիստալ Պելաս»’ 2:0