ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ը զգուշացնում է. Չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած և ներմուծվել է «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից

Մարտի 29-ին ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ  շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձու:

Ինչպես հայտնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խնդրի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած և Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից:

«Այժմ Ծառայության կողմից աշխատանքներ են կատարվում ձվի ամբողջ խմբաքանակի հայտնաբերման և համապատասխան քայլեր իրականացնելու ուղղությամբ»,-ասվում է ՍԱՊԾ տարածած հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում