Արսեն Վենգեր. Չէի սպասում, որ Ռեմզին այդքան գոլ կխփի

Արսեն Վենգեր. Չէի սպասում, որ Ռեմզին այդքան գոլ կխփի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Մարսելի» հետ հաղթանակով ավարտված հանդիպումից հետո գնահատել է կիսապաշտպան Աարոն Ռեմզայի խաղը։

«Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ Ռեմզին այդքան գոլ կխփի։ Հիմա նա շատ ավելի լավ տեխնիկա է ցուցադրում, ինչպես նաև բարձրացել է փոխանցումների արդյունավետությունը։ Ռեմզին նաև հաջող դիրքավորվում է մրցակցի տուգանային հրապարակում։

Բայց գոլերը գալիս և գնում են։ Լինում են շրջաններ, երբ շատ ես խփում, լինում են և երաշտի շրջաններ։ Այնպես որ ինձ համար կարևորը նրա խաղի որակական բարելավումն է»,-նշել է Վենգերը։

Հիշեցնենք, որ «Արսենալի» կազմում անցկացրած 7 խաղում Ռեմզին 6 գոլի հեղինակ է դարձել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում