Վլ.Պուտինը շնորհակալական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ և ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, հաղորդում են Կառավարության մամլո ծառայությունից: Times.am-ը ներկայացնում է ՌԴ նորընտիր նախագահի հեռագիրն ամբողջությամբ.
«Հարգելի Տիգրան Սուրենի,
Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ինձ հղած Ձեր ջերմ շնորհավորանքի համար:
Համոզված եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները, հիմնված ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետագայում ևս կշարունակեն դինամիկ զարգանալ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների և ի շահ Անդրկովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման:
Հարգելի Տիգրան Սուրենի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում