Քաշաթաղի շրջանի զարգացման հիմնախնդիրները քննարկվել են Արցախում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին եւ սփյուռքահայ մի խումբ բարերարների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հատուկ ուշադրություն է դարձվել Քաշաթաղի շրջանի զարգացման հիմնախնդիրներին, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ բնակարանաշինության ոլորտներին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ուղղությամբ համայն հայության ջանքերը՝ այն համարելով նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում