5.1 C
Yerevan

ՀՀ դեսպանը ՄԹ Լորդերի պալատի խոսնակի հետ քննարկել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Նմանատիպ

Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի պլանները

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)...

Որոշ երկրներում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)...

Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որն ունակ է ոչնչացնել ցանկացած հակառակորդի․ Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Российская Газета»-ին տված...

Ապրիլի 17-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպել է Լորդերի Պալատի խոսնակ բարոնուհի Ֆրանսիս Դ’Սուզային:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Լորդերի Պալատի խոսնակի հետ դեսպան Ղազինյանի առաջին պաշտոնական հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-բրիտանական հարաբերությունների պատմությունը եւ ներկա փուլը, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ տվեց տկն. խոսնակին Հայաստանի, ԼՂ հակամարտության և տարածաշրջանային զարգացումների մասին:

Անդրադառնալով հայ-բրիտանական 20-ամյա հարաբերություններին՝ դեսպան Ղազինյանը նշեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա և հույս հայտնեց, որ առաջիկայում կխթանվեն թե՛ քաղաքական երկխոսությունը, և թե՛ երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Խոսնակ Դ’Սուզան խոստացավ Լորդերի Պալատի և իր անձնական աջակցությունը հնարավորինս նպաստելու հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը:

spot_imgspot_img