«Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերությունները զրկվել են լիցենզիայից

«Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերությունները զրկվել են լիցենզիայից

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել «Արմենիա թի-վի» ՓԲ, «Ա-թիվի» և «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» և «Հուսաբեր» ՓԲ և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերություննեը։

Ինչպես տեղեկացնում է Panorana,am-ը, դրանք  վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 106, 97, 89, 92, 78 և 62 միավոր: Արդյունքները հրապարակվեցին այսօր՝ դեկտեմբերի 2-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարած նիստում։

«Մրցույթում հաղթող են ճանաչվում «Արմենիա թի-վի» ՓԲԸ-ն, «Ա-թիվի» և «Շանթ» ՍՊ ընկերությունները, «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ-ն, որոնք կզբաղեցնեն Հանրապետական  մուլտիպլեքս ծածկույթի սլոթը»,-հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Հուսաբեր» ՍՊԸ-ն «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հիմնադիրն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում