Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է Պատմության թանգարանին «կից» կրպակը

Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է Պատմության թանգարանին «կից» կրպակը

Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացրել  Հանրապետության հրապարակում՝ հեռացնելով Հայաստանի պատմության թանգարանին «կից» կրպակը:

Կրպակի սեփականատերերի փաստարկներին, որ դատարանի որոշմամբ կրպակի վրա արգելանք է դրված և այն չի կարելի քանդել, քաղաքապետարանի  աշխատակիցը տեղեկացրել է, որ իրենց գործողություններն անօրինական չեն: Կրքերի բորբոքումից հետո ոստիկանները բերման են ենթարկել կրպակի սեփականատիրոջը: 

Ապամոնտաժման աշխատանքներն ավարտվել են, կրպակը հեռացվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում