Շումախերի ընտանիքն իր շնորհակալությունն է հայտնել բժիշկներին ու երկրպագուներին
31/12/2013 10:51
Նմանատիպ
Միխայել Շումախերի ընտանիքն իր շնորհակալությունն է հայտնել «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոնին բուժող բժիշկներին ու երկրպագուներին.
-Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին, քանի որ նրանք ամեն հնարավոր բան անում են, որ օգնեն Միխայելին:
Շնորհակալ ենք նաև երկրպագուներին, այն մարդկանց, ովքեր ցավում են կատարվածի համար ու աջակցում են մեզ,-Շումախերի կնոջ` Կորիննի խոսքերն է մեջբերում Motorsport-Total-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում