Ա. Մանուկյան. «Ավելին, քան երեկ միտինգին եմ ասել, ես հիմա ձեզ չեմ ասի»

Երեկ Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքի ժամանակՀԱԿներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտարարել է, թեիրենք ունեն ընտրակաշառք վերցնելու համար ցուցակագրված մարդկանց անունները: Մանուկյանը նշել էր, որ իրենք ունեն նաեւպայմանագրերի նմուշներ,որոնցով պարտավորվում են քաղաքացուն գումար տալ իրենց ուժին քվեարկելու համար:

ՀԱԿ ներկայացուցչի այս հայտարարությունն այսօր քննարկման թեմա դարձավ էլեկտրոնային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում: Ըստ որոշ տվյալների Մանուկյանը տեղեկատվություն ունի նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կատարված խախտումների վերաբերյալ:

Times.am-ի լրագրողը փորձեց որեւէ բան ճշտել հենց Արամ Մանուկյանից: «Ավելին, քան երեկ միտինգին եմ ասել, ես հիմա ձեզ չեմ ասի», միանգամից նշեց Մանուկյանը: Լսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին հարցը` նա բացասական պատասխան տվեց` ասելով` «ոչ»: Times.am- թղթակիցը նաեւ հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչու՞ են որոշ ՀԱԿ երիտասարդներ սոց.ցանցերում գրում, թե տեղեկություններ կան նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կապված: «Բան չունեմ ասելու, կարող են գրել, բայց ես ձեզ հիմա ոչինչ չեմ ասի», եզրափակեց Մանուկյանը:

Լրագրողի հարցին, թե այնուամենայնիվ, եթե ինքն ունենար նման փաստեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին, արդյո՞ք կհրապարակեր, ՀԱԿ ներկայացուցիչը կրկին հրաժարվեց պատասխան տալ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում